Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ից

Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ից

Հայաստանում բուհերի ընդունելության նոր կարգի համաձայն այս տարի հայտագրումը կազմակերպվելու է երկու անգամ՝ առաջին և երկրորդ փուլերով:

Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության նոր կարգի հետ կապված մանրամասները: Առաջին փուլի հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից, կտևի մինչև մայիսի 10-ը: Դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնելու է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի:

«Դիմորդը, եթե դժվարություններ ունենա, ապա կարող է դիմել դպրոցին, որտեղ իրեն կօգնեն լրացնել հայտերը: Այսինքն՝ անհրաժեշտ աջակցություն կլինի: Նույն կայքն է լինելու՝ dimord.am-ը, այս առումով փոփխություն չի եղել»,- ասաց Կարո Նասիբյանը: