Սամվել Խալաթյանը՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի

Սամվել Խալաթյանը՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի

Վանաձոր համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայացած նիստում Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել դրամատուրգ, երգիծաբան, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին։ Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության  բաժնի վարիչ Գոռ Բադյանն այս առթիվ ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր վանաձորցիների համար կարևոր օր էր: Ավագանու հերթական նիստի օրակարգում քննարկեցինք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը: Ուրախ եմ, որ մեր լիազորությունների շրջանակում կարողացանք արժանին մատուցել տաղանդավոր մտավորականին, Վանաձորի կոլորիտը ձևավորող անհատներից մեկին, Վանաձորի Պատվավոր քաղաքացուն, ում հատկապես գրական վաստակը սերունդների արժեքավոր ժառանգությունն է: ՀՀ արվեստի վաստակավոր գործչին պատվելը բոլորիս պատիվն է: Ջերմորեն շնորհավորում եմ, Վարպետ»: