Քաղաքացին կամ շենքի ներսում է, կամ շենքի պատի տակ․ ԱԻ փոխնախարար

Քաղաքացին կամ շենքի ներսում է, կամ շենքի պատի տակ․ ԱԻ փոխնախարար

Այն քաղաքացուն, որին փնտրում ենք կամ այս շենքում է, կամ շենքի պատի տակ։ Չի բացառվում, որ նա լինի շենքի առաջին հարկում։ Որոնողական աշխատանքներն այսպես մաքրելով գնում է դեպի փողոց։ Երբ մենք քաղաքացուն հայտնաբերեցինք, որոնողական աշխատանքները կհայտարարենք ավարտված: Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«Երկաթբետոն պանելները տեղափոխում ենք այստեղ, որովհետեւ այստեղ արդեն որոնողական աշխատանքները ավարտված են, այստեղ բացառվում է անհետ կորած քաղաքացու առկայությունը»,- հավելեց Գրիգորյանը։