Ռուս քաղաքագետը կոչ է անում լուծարել Մինսկի խումբը, քանի որ այն այլեւս պիտանի կառույց չէ

Ռուս քաղաքագետը կոչ է անում լուծարել Մինսկի խումբը, քանի որ այն այլեւս պիտանի կառույց չէ

Ռուս քաղաքական գործիչ Գրիգորի Տրոֆիմչուկն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին նախօրեից սկսված լարվածությանը։ «Հայաստանի եւ Ադրբեջանի բանակների՝ միմյանց նոր հարվածներ հասցնելու եւ նոր զոհերի հետ կապված։ Երեւանն ավանդաբար մեղադրում է Բաքվին ագրեսիայի մեջ, Բաքուն՝ Երեւանին։ Եթե ունենայի հնարավորություն, հենց հիմա ռեստորաններից կամ անկողիններից դուրս կքաշեի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ պատասխան կպահանջեի, հենց այսօր պատասխան կպահանջեի այն հարցի առնչությամբ, թե ով է ագրեսորը։ Հակառակ պարագայում ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է անհապաղ կերպով լուծարվի, քանի որ որեւէ պատասխանատվություն չի կրում զարգացումների հանդեպ եւ չի վերահսկում, հետեւաբար եւ պիտանելիություն չունի»,- ասված է գրառման մեջ։