Վեց նախագահների օրոք առողջապահության հարցերով պաշտոններ զբաղեցրած մասնագետը դարձել է Բայդենի խորհրդականը

Վեց նախագահների օրոք առողջապահության հարցերով պաշտոններ զբաղեցրած մասնագետը դարձել է Բայդենի խորհրդականը

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին համաձայնել է ստանձնել ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի՝ առողջապահական հարցերով խորհրդականի պաշտոնը։

Այս մասին հայտնում է NBC-ն։

Բայդենը նախօրեին խնդրել էր Ֆաուչիին շարունակել պաշտոնավարել այն նույն պաշտոնում, որը զբաղեցնում էր վերջին նախագահների օրոք, ինչպես նաեւ առաջարկել էր դառնալ իր ավագ խորհրդականը առողջապահության հարցերով եւ մաս կազմել կորոնավիրուսի դեմ պայքարի թիմի։

Ըստ Բայդենի, ութսունամյա Ֆաուչին, ով կարեւոր պաշտոններ է զբաղեցրել առողջապահության ոլորտում Միացյալ Նահանգներում վեց վերջին նախագահների օրոք, համաձայնել է։ Առաջին անգամ Ֆաուչին ԱՄՆ նախագահների հետ սկսել է աշխատել դեռ Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակ։ Այն ժամանակ նա զբաղեցրել է բնակչության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Դա բավական բարդ ժամանակ էր, քանի որ այդ ընթացքում ամերիկյան հասարակությունը առողջապահական առումով գտնվում էր բավական վատ վիճակում այն պատճառով, որ ամերիկյան հասարակության մեջ առկա էին գրեթե բոլոր հիվանդությունները, իսկ որոշ հիվանդությունների տարածվածությունը բավական բարձր ցուցանիշներ էին արձանագրել։