Սպիտակ վագրը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին

Սպիտակ վագրը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին

Երեկվանից համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ մի աղջիկ է՝  սպիտակ վագրի հետ, և հայտարարվում է, որ այդ կենդանին պատկանում է Գագիկ Ծառուկյանին։

Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և ի գիտություն, ի լուր բոլորի հայտարարում եմ, որ  լուսանկարի սպիտակ վագրը պատկանում է  «Zoo Fauna Art»  ընկերությանը, որի տնօրենն եմ հանդիսանում։

Քանի որ Հայաստանում առաջին անգամ ծնվել էր սպիտակ առյուծ և սպիտակ վագր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, և հանդիսանում է կարանտինային և փրկարարական կենտրոն, Գագիկ Ծառուկյանը, ում հետ ունենք ջերմ հարաբերություններ, այդ կենդանիներին նվիրել է մեզ։

Այս պահին էլ կառուցում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենդանաբանական այգի, և ուրախ ենք, որ առաջին անգամ մեր երկրում ծնված միակ սպիտակ առյուծը և վագրը իրենց արժանի տեղն են գտնելու այնտեղ։

Եվս մեկ անգամ հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վերոնշյալ լուսանկարը արվել է մեր կենտրոնի տարածքում, որտեղ, մարդիկ, ովքեր տեղյակ են այս արտառոց իրադարձության մասին, ցանկություն են հայտնում տեսնել այդ կենդանիներին և, ինչու չէ, նաև լուսանկարվել։
 
«Zoo Fauna Art»  ընկերության տնօրեն՝ Արթուր Խաչատրյան