Կանադայում եւս վեյփ ծխելը դարձել է ծանր հիվանդացության պատճառ

Կանադայում եւս վեյփ ծխելը դարձել է ծանր հիվանդացության պատճառ

Կանադացի բժիշկները առաջին անգամ վեյփ ծխելը համարել են ծանր հիվանդացության պատճառ։ Այս մասին հայտնում է CBC-ն։ Ըստ հրապարակման, թոքերի սուր բորբոքումով Օնտարիոյից մեկ դեռահասի տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ նա ամեն օր վեյփ է ծխել։ Սա ամենայն հավանականությամբ կլինի առաջին դեպքը Կանադայում, երբ պաշտոնապես հիվանդությունը կկապվի վեյփ ծխելու հետ։ Բժիշկները ասել են, որ թեեւ վերջնական եզրակացությամբ չի կարելի պնդել, թե դեռահասը հենց վեյփ ծխելուց է հիվանդացել, սակայն ներկա պահին այլ պատճառ չկա։ Տղան գտնվում է հիվանդանոցում։ Նրա առողջությանը վնաս չի սպառնում։