Հովիկ Աբրահամյանի տունը ձեր ճաշակո՞վ է․ իսկական ներկայացում աշակերտների համար

Հովիկ Աբրահամյանի տունը ձեր ճաշակո՞վ է․ իսկական ներկայացում աշակերտների համար

Հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ։ Դուք դեռ շատ եք լսելու մարդկանց, ովքեր սիրում են իրենց ձեռքերը տաքացնելու ուրիշների թափած արյան վրա։ Դուք դեռ շատ եք լսելու մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը , բայց դրա հետ միասին հարստացել են բանակի հաշվին։ Ծակ գրպաններով եկել են Երևան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր են։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նշենք, որ Ազգային ժողովի հերթական նիստին հետևում են նաև Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտները։

«Դատում ենք, ո՞նց չենք դատում։ Ասում եք՝ ինչու չեք դատում։ Օրական 4-5 հայցադիմում է գնում ձեր թիմակիցների ապօրինի գույքերի հետ կապված։ Պրն Մինասյանը լավ է, որ այստեղ է։ Պրն․ Մինասյան, Դուք նախարար եք եղել, ձեր վարչապետն էլ եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակով է իր տունը, թե՞ ոչ»,- ասաց Ալեքսանյանը, ինչից հետո ընդդիմադիրները չկարողացան զսպել իրենց ու տեղից սկսեցին տարբեր արտահայտություներ անել։

«Ձեր մասին ասա, թող երեխեքն էլ լսեն»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։