Ուկրաինան և ՌԴ-ն՝ Թրամփի գլխավոր առաջնահերթություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը լինելու է իր առաջնահերթությունը պաշտոնը ստանձնելուց հետո, գրում է Barron's-ը։
«Կարծում եմ՝ մենք պետք է լուծենք Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի խնդիրը։ Այս երկու երկրներն էլ կրում են կորուստներ, որոնք անհավատալի են։ Հարյուր հազարավոր զինվորներ են մահանում»,- ասել է Թրամփը ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «Մերձավոր Արևելքը, իհարկե, մեծ առաջնահերթություն է։ Բայց ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի հետ կապված ավելի քիչ բարդ իրավիճակ է, քան Ուկրաինաի և Ռուսաստանի»:
Նա ընդգծել է, որ այս խնդիրը «հրատապ լուծում է պահանջում»։
Կարծիքներ