Կորոնավիրուսի ցանկացած մահվան դեպքում պետք է հետաքննություն իրականացվի՝ դա է պահանջում եվրոպական կոնվենցիան։ Նաեւ պետք է այդ մահվան դիմաց փոխհատուցում տրվի։ Այս մասին երեկ իր հրապարակման մեջ ասել էր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան։ «Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։ Ի դեպ, շատերը կորոնավիրուսի մահերը համեմատում են պատերազմական ժամանակաշրջանի մահերի հետ, որի ժամանակ քրեական վարույթներ չեն հարուցվում, սակայն արտակարգ ռեժիմի ժամանակ այլ սկզբունքներ են գործում, եւ քրեական նյութերի հարուցումն անհրաժեշտություն է»: Իսկ գուցե գրեթե չկա՞ն մահեր, որոնք «մաքուր» կորոնավիրուսի հետեւանք են։ «Կորոնավիրուսից է տեղի ունեցել մահը, թե այլ հիվանդությունից, դրանք բժշկական հանգամանքներ են, բայց դրանք պետք է ունենան իրենց իրավական հիմնավորումները, անգամ ամենասովորական մահվան դեպքում»: Այդ ամենը չի արվել, ո՞վ է անելու` ապագա իշխանությո՞ւնը՝ ե՞րբ։ «Չի կարող նման բան լինել. անհնար է՝ կլինի դա 6 ամիս, 1 տարի հետո, անպայման մահվան բոլոր փաստերին պետք է տրվեն իրավական գնահատականներ, որովհետեւ դրան հաջորդում է նաեւ նյութական փոխհատուցման խնդիրը․․․ այստեղ խնդիրը պետությունն է. պետությունը պետք է կատարի իր պարտականությունը, մանավանդ՝ եթե այն վերաբերում է ամենաէական խնդրին` մարդկային կյանքի իրավունքին»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Մահվան փաստերով պետք է քրգործեր հարուցվեն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն...
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգությու...
«Հրապարակ». Սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հ...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չ...
×
❮
❯