Խորհրդարանի մոտ դագաղ են վառել. Թբիլիսիի հերթական թեժ գիշերը
Թբիլիսիում՝ բողոքի ցույցերի տասներկուերորդ օրը ևս թեժ է անցել: Արևմտամետ ընդդիմության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ամանորյա եղևնուն փակցրել են պաստառներ, որոնց վրա կոչ է եղել ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ պատժամիջոցներ կիրառելու իշխանությունների դեմ։
Ավելի ուշ Ազատության հրապարակ են ժամանել հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին:
Մինչև այդ, բողոքի ակցիայի մասնակիցները դագաղ են վառել խորհրդարանի մոտ՝ ակնարկելով, որ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծված են և երկրի օրենսդիր բարձրագույն մարմինը լեգիտիմ չէ:
Կարծիքներ