Մայկի վրա էլ Աննայի անունն էր․ ի՞նչ էիք սպասում 

Մայկի վրա էլ Աննայի անունն էր․ ի՞նչ էիք սպասում 

Դեռ 2020 թվականից է Աննա Հակոբյանը ֆուտբոլի ֆեդերացիան «իրենով արել»։ 2020- ի փետրվարին, երևի մոռացել եք, հնչեղ հայտարարություններով մամուլը ազդարարում էր, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է FC BKMA Yerevan-ի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ»։ Դեռ տաք էր մամուլը, իր ու ժողովրդի  գլխի գալիքը չգիտեր։ Ինչու՞ էր գնացել տիկինը, ի՞նչ նպատակով -ի բացատրությունը մնաց անպատասխան, ինչպես Բունկեր գնալն ու գնալու նպատակը։ Մոռացե՞լ եք նրա սերտ կապերը ֆուտբոլային թիմերի, ակումբների հետ հետ։

Մի տեղ նրան ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ էին նվիրում, մի տեղ մայկի վրա էին գրում Աննա Հակոբյան մի տեղ ողողում էին ծաղկեփնջերով։ Բունկեր գնալը հասկացանք, «գեներալ էր» ու «գեներալական իր պարտականությունն էր կատարել» , բա ֆուբոլի՞ց ի՞նչ էր ուզում։ Արևելագետ Արայիկ Հարությունյանին ինչու՞ էր «առաջ արած»՝ տանում ֆուտբոլային ակումբներ։  Մեկի մտքով անցա՞վ, թե նա ի՞նչ կապ ուներ հայ ֆուտբոլի հետ՝ ոչ սպորտսմեն էր, ոչ բարերար։ Գուցե նրան գրավել էր ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի փողերը՝ ներդրումային մասով։  2022-ին մամուլն արդեն տեղեկացնում էր, որ մեծահարուստ  այս անձնավորությունը բավականին սերտ կապեր ունի  նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»։ Ֆուտբոլի նկատմամբ  այդ ի՞նչ մեծ սեր ու հետաքրքրություն էր հորդում Աննայից։  Այսօր, տեսնելով մեր ֆուտբոլի խայտառակ վիճակը, կարծես ամեն ինչ տեղն է ընկնում։ Հայաստանին ոչ թե ֆուտբոլ է պետք, այլ ֆուտբոլի ֆեդերացիա, որի նախագահը  ու կազմը կլինի Աննայի հետաքրքրության օբյեկտները։ Բոլոր կառույցների գոյությունը  նրա անձնական ամբիցիաների բավարարման հետ է կապված։