Բլեզ Մաթյուիդին տեղափոխվել է Բեքհեմի «Ինտեր-Մայամի» ակումբ

Բլեզ Մաթյուիդին տեղափոխվել է Բեքհեմի «Ինտեր-Մայամի» ակումբ

«Ինտեր-Մայամի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին հանդես կգա իր թիմի կազմում։ Այս մասին հայտնում է «Чемпионат» պարբերականը։ 33-ամյա ֆրանսիացի մարզիկը հանդես կգա նոր թիմում՝ 8-րդ համարի ներքո։

Պայմանագրի գործողության ժամկետի եւ պայմանների մասին չի բարձրաձայնվում։ Անգլիայի հավաքականի նախկին մարզիկ եւ «Ինտեր-Մայամիի» համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը անդրադարձել է այս տեղափոխությանը։ Նա դրվատանքով է արտահայտվել Մաթյուիդիի մասին, ասելով, որ նա հիանալի մարդ է եւ հիանալի մարզիկ։ Բլեզ Մաթյուիդին հանդես է եկել «Յուվենտուսում», ՊՍԺ-ում, «Սենթ-Էթյենում», «Տուրում»։