Ավարտվել է Պուտին-Բայդեն նեղ կազմով հանդիպումը․ առջեւում ընդլայնված կազմով բանակցություններն են

Ավարտվել է Պուտին-Բայդեն նեղ կազմով հանդիպումը․ առջեւում ընդլայնված կազմով բանակցություններն են

Ժնեւում ավարտվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը՝ նեղ կազմով։ Այժմ երկու նախագահներն ու պատվիրակությունները ընդմիջման են գնացել։

Նախագահներից բացի բանակցություններին ներկա էին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը: Առաջիկայում սպասվում են ընդլայնված կազմով բանակցությունները։ Առաջին մասը տեւել է երկու ժամ։ Ընդհանուր առմամբ գագաթնաժողովը պետք է տեւի հինգ ժամ։