Մարտի դաշտերում զոհվել է ավելի քան 350 հազար ադրբեջանցի. Ալիև

Մոսկվայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ալիևը հայտարարություններ է արել, գրում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Իր ելույթում Բաքվի բռնապետն ասել է. «ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի որոշմամբ՝ Ադրբեջանի Արևելյան
Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքը 2025 թվականին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
Լաչինը Ադրբեջանի քաղաքներից է, որը գրեթե 30 տարի գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ և գրեթե ամբողջությամբ ավերվել։ Այսօր արդեն վերականգնվել է Լաչին քաղաքը։ Այստեղ սկսվեց նոր կյանք, վերադարձան նախկին ներքին տեղահանվածները։ Լաչինը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելը մեծ երախտագիտությամբ ընդունվեց ինչպես լաչինցիների, այնպես էլ ողջ ադրբեջանական ժողովրդի կողմից:
ԽՍՀՄ օրոք, Երկորդ համաշխարհային տարիներին Ադրբեջանի այն ժամանակվա ընդհանուր բնակչությունը կազմում էր 3 միլիոն 400 հազար մարդ, մոտ 700 հազարը մեկնել է ռազմաճակատ։ Մարտի դաշտերում զոհվել է ավելի քան 350 հազարը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Կարծիքներ