Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել է

Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել է

Նավթը համաշխարհային շուկայում կրկին գնանկում է արձանագրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների պաշարները, որոնք ամբարված են պահեստարաններում, ավելացել են։ Ըստ բորսայական սակարկությունների տվյալների Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելի նավթի գինը հուլիսյան ֆյուչերսների համար կազմել է 34,14 դոլար։ Գնանկումը կազմել է 0,6 դոլար։ Նյու-Յորքի NYMEX բորսայում ամերիկյան WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը էժանացել է 1,05 դոլարով եւ կազմել 31,76 դոլար։