Կինը ցանկացել է ամուսնալուծվել, քանի որ ամուսինը չափազանց լավն է

Կինը ցանկացել է ամուսնալուծվել, քանի որ ամուսինը չափազանց լավն է

Արաբական Միացյալ Էմիրություններում կինը դիմել է, որպեսզի ամուսնալուծվի, քանի որ ամուսինը չափազանց լավն է ու իրեն չափազանց ուժգին է սիրում։

Այս մասին հայտնում է ռուսական lenta.ru-ն։ Ամուսնալուծության գործը քննարկելու է Էլ-Ֆուջեյրայի էմիրության դատարանը։ Կինը դատավորի մոտ ասել է, որ իրեն զգում է «սիրով խեղդված»։ «Նա երբեք չի գոռում ինձ վրա, ոչ մի հարցում չի մերժում»,- խոստովանել է կինը, նույնիսկ զուտ կնոջը վերապահված գործերով է օգնել։ Սակայն կինը նաեւ ասել է, որ ինքը կարիք է զգում ավելի կոշտ վերաբերմունքի, նույնիսկ վեճերի։ Ամուսինն էլ իր հերթին է հայտարարել, որ պարզապես ուզել է լինել իդեալական ամուսին։