Որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը

Որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աստանայում այս տարվա նոյեմբերին։ Տեղեկությունը հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրտլեուն:
«Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին (տեղի կունենա նոյեմբերի 28 - ին)», - ասել է նա Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների ընդլայնված նիստի ժամանակ, որին հայկական կողմը չի մասնակցում:

Ինչպես հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Ալմաթիում կայացած հանդիպման օրակարգում ընդգրկվել և հավանության են արժանացել ինը փաստաթղթերի նախագծեր, մասնավորապես՝ տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման, կազմակերպության 2024 թվականի բյուջեում փոփոխությունների, խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության, խաղաղապահ զորավարժությունների անցկացման վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, փաստաթղթերը պատրաստվել են նոյեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու համար: