Պայմանավորվել ենք էլ ավելի սերտացնել համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, այլուր

Պայմանավորվել ենք  էլ ավելի սերտացնել համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, այլուր

ՀՀ-ն ու ՌԴ-ն սերտորեն համագործակցում են միջազգային և տարածաշրջանային հարցերում։ Այսպիսի հայտարարություն արեց Երևանում հայ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսով հանդես եկած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շարունակելով․  

«Այն հարցերում, որտեղ համընկնող դիրքորոշումներ կան, պայմանավորվել ենք էլ ավելի սերտացնել համակարգումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի հարթակներում»։

ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ կարևորում են ՀՀ նախագահությունը ԵԱՏՄ-ում, երկու երկրների ջանքերի գործադրումը՝ ուղղված կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը։ «Խոսել ենք նաև ԼՂ հակամարտության հարցից, կարևորել ենք երկու երկրների ջանքերի գործադրումը՝ ուղղված կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը, հաստատել հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված հետագա քայլերը»,- ասաց Լավրովը:

ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել ակտիվ միջնորդի դերը ինչպես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, այնպես էլ  Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: