Դու մի անգամ դիմակդ հանել, նայե՞լ ես մեր ժողովրդին․․․

Դու մի անգամ դիմակդ հանել, նայե՞լ ես մեր ժողովրդին․․․

Առողջապահության նախարարի կեղծ մտահոգությունը ուղղակի հունից հանում է մարդու։ Ասում է՝ աղի օգտագործումը չպետք է գերազանցի օրական 4 գրամը, ապա մենք օգտագործում ենք օրական 10 գրամ, ինչը նշանակում է, որ մեր առողջության համար հավելյալ ռիսկեր ենք ստեղծում։ Իսկ մնացած բաները, որ ժողովրդի համար անհասանելի է՝ ասենք կարագը, միսը, ձուկը, ձուն, օրգանիզմի համար ռիսկեր չե՞ն ստեղծում։ Դու մի անգամ դիմակդ հանել,  նայե՞լ ես մեր ժողորդին, որ հասկանաս՝ ա՞ղն է պակաս, թե՞ մաղը։ Այստեղ են ասել՝ ուղտի պարը կամրջին է բռնում։ Եթե մասնագիտությամբ բժիշկ լինեիր, կիմանայիր, թե օրական ինչքա՜ն մարդիկ են դիմում բժշկի՝ սակավարյունության, վիտամինների պակասի, թերսնման հետևանքով առաջացած բարդությունների համար։ 

Գյուղերում, որ հարցնեք, մարդիկ կասեն, որ հորթ ու կովին ոնց են աղով ապահովում։ Աղի կարծր քար են դնում նրանց առաջ ու նրանք, երբ ուզում, ինչքան պահանջ զգում, գալիս ու լիզում են այդ քարը։ Խոտը ուտում, աղը լիզու՜մ են։ Նրանց տերը գոնե խոտ է տալիս, դուք էս ժողովրդին մի փայ խոտ էլ չեք տալիս ու աղից եք խոսում։ Դուք իկրան ու կարագը կերեք, մեզ «պիպետկով աղ տվեք» ՝ տեսեք, տեսեք, մեր մասին մտածող են դառել։