Բերձորի միջանցքը փակել են որ ի՞նչ․․․

Բերձորի միջանցքը փակել են որ ի՞նչ․․․

Բերձորի միջանցքը փակել են որ ի՞նչ։ Որ Արցա՞խ խեղջացնեն ու վերջում արցախցին «պրիզնատ գա», որ Արցախ չկա՞։ Կա միայն Ադրբեջա՞ն։   Նիկոլը լավ չի ճանաչում արցախցուն, որ ճանաչեր մտքի ծերով անգամ չէր անցկացնի, որ ասեր՝ Արցախը Ադրբեջան է, ձեռքեր լվանար Արցախից  ու թազա հարսի պես մի կողմ քաշվեր։ Ադրբեջանին էլ ,,նշմար տար,,՝ դե ձեզ տեսնեմ, ես իմ գործն արեցի։ 

Թե ով է ադրբեջացին արցախցու համար, դրա շուրջ շատ պատմություններ կան։ Այդ պատմություններից երկուսը ներկայացնելով՝ ընդհանրական եզրակացությունը թողնում եմ ընթերցողին։ Ասեմ, որ երկու պատմությունն էլ կոմունիստների շրջանին են վերաբերվում։  

«Արցախցի մի հովիվ գնում է շրջկոմ, որ կոմունիստական շարքերն ընդունվի։ Շրջկոմի աշխատակիցները սրա քաղաքական պատրաստվածությունը ստուգելու համար տարբեր հարցեր են տալիս, այդ թվում հարցնում են թէ ովքեր են մեր թշնամիները՝ նկատի ունենալով,  որ պատասխանը կլինի՝ կապիտալիստները կամ բանվոր դասակարգին շահագործողները:

- Մեր թշնամիները Աղդամի թորքերն են,- բամբ ձայնով գոռում է հովիվը»։ 

Մյուս պատմությունը վերաբերվում է 1940 թվականներին․ 

«Սովետական զինվորական ղեկավարությունից գալիս են ագիտացիոն աշխատանք տանելու, պատմում են գերմանական ֆաշիստների այլանդակությունների մասին, այն մասին, որ Սովետը ունի մի թշնամի, որի դեմ պետք է դուրս գա նաև արցախցին։

Գերմանացու բոլոր վայրագությունները ներկայացնում են, արցախցին լուռ ու համբերությամբ լսում է։ Վերջում՝ հիացած արցախցու համբերությամբ, լսելու կարողությունից, վստահ լինելու համար, որ արցախցին հասկացավ, թե ով է իր իրական թշնամին հարցնում են՝ ո՞վ է արցախցու թշնամին․ բոլորը միաբերան գոռում են՝ Աղդամի թորքը»։

Ասելիքս ինչ է։ Արցախցին Նիկոլին էլ է լավ ճանաչում, նրա բերած գայլին էլ։ Արցախցին նոր չի ճանաչում իր թշնամուն ու եթե թշնամին այսօր քավոր Նիկոլի հետ է հանդես գալիս ու ասում՝ խաղաղություն ամենեցու՜ն, լավ գիտի, թե որ խաղաղության մասին է խոսում։