Արցախը չկա, էս երկրորդն էլ տանում են փուռը տալու․ երկու պետություն էինք իրենց թողել
Իշխանություններն օրինակ ի՞նչ էին ուզում երեկ ասել։ Ուզում էին ասել, որ իրենք հիշողություն չունեն,հա՞։ Ուզում էին ասել, որ մենք մեր արմատներից կտրվա՞ծ ենք։ Ծառը առանց արմատի գոյություն ունենալ չի կարող։ Սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական ամսաթիվն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Ես լացելու, նվնվալու կոչ չեմ անում, բայց 120 հազար արցախցի անտուն է մնացել, այդ օրը 223 հայեր նահատակվել են։ Բա լավ, դրանց մեջ մի հոգի գոնե խիղճ ունեցող չկա՞ր, որ ասեր՝ պրն վարչապետ, կառավարության նիստին գոնե մի րոպե լռությամբ հարգենք մեր նահատակների հիշատակը։ Քաղաքական դեգրադացիաները ես իրականում չեմ կարող մեկնաբանել, թող ժողովուրդը տեսնի ու ինքն էլ գնահատական տա։ Իրենց այս լկտի պահվածքը մեր գործունեության արդյունքն է՝ նախ քաղաքական ուժերի իհարկե ու նաև մեր հանրության։ Սա 2021 թվականի ընտրության արդյունքն է։ Երկիր են փրկում, հա՞։ Մենք իրենք թողել էինք երկու պետություն։ Էսօր Արցախը չկա, երկրորդն էլ տանում են փուռը տալու»,- ասաց նա։
Կարծիքներ