Թրամփը նշանակել է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական

Թրամփը նշանակել է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թվիթերյան էջում կատարած գրառումով, որ Ռոբերտ Օ՛Բրայենին նշանակել է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական։ Օ՛Բրայենը Պետդեպարտամենտում հանդիսանում էր պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչը։