Հայտնի հոգեւորականին ձերբակալել են՝ երկրի ղեկավարին քննադատելու համար 

Հայտնի հոգեւորականին ձերբակալել են՝ երկրի ղեկավարին քննադատելու համար 

Իրանում ձերբակալվել է հայտնի հոգեւորական, այաթոլլա Ջավադ Մուխագիք Յեզդը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին  եւ նրա վարած քաղաքականությունը քննադատելու համար։ Իրանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, այաթոլլա Մուխագիք Յեզդը որոշ ժամանակ առաջ հայտարարել է, որ եթե Ալի Խամենեին իր որդիներին ուղարկի Լիբանան ու Գազա, ապա ինքն էլ պատրաստ կլինի գնալու։

Մինչդեռ իշխանությունները այլոց զավակներին են ուղարկում մեռնելու, իսկ իրենց երեխաների համար թիկնապահներ են վարձում։ Հրապարակումներում նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի գերագույն առաջնորդին քննադատելու համար ճնշումների են ենթարկվում իրանցի մահմեդական հոգեւորականներն ու աստվածաբանները։