Մովսես Հակոբյանի տեղակալները նույնպես ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Մովսես Հակոբյանի տեղակալները նույնպես ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատվել է Մովսես Հակոբյանը։

Այլ հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև Հակոբյանի երկու տեղակալները՝ Վաչագան Ներսեսյանն ու Կամո Քոչունցը։

Հիշեցնենք, որ  Մովսես Հակոբյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է։Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում նշանակվել է 2018թ.–ի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։