9 երեխա է զոհվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման ընթացքում

9 երեխա է զոհվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման ընթացքում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել «Համաս» շարժման զինյալներին, այն բանից հետո, երբ Գազայի հատվածը ղեկավարող խմբավորումն ավելի քան 200 հրթիռ էր արձակել դեպի Իսրայել:

Գրել է «Եվրանյուզը»։

2014-ի պատերազմից ի վեր Երուսաղեմն առաջին անգամ է թիրախավորվել: Հարձակումը տեղի է ունենում Երուսաղեմում սրվող լարվածության համածիրում ու հաջորդում է օրեր շարունակվող բախումներին Ալ-Աքսա մզկիթի համալիրում՝ իսլամի երրորդ և հուդայականության սրբազան վայրում: 

Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին 24 ժամվա ընթացքում ավելի քան 700 պաղեստինցի է տուժել Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով․ գրեթե 500-ը բուժում են ստացել հիվանդանոցներում: Իսրայելցի զինվորականությունը հայտարարել էր, որ երեք իսրայելցի քաղաքացիական է վիրավորվել երեքշաբթի առավոտյան հրթիռակոծությունից: 

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել է անվտանգության պաշտոնյաների հետ և զգուշացրել, որ մարտերը կարող են ձգվել, չնայած ԱՄՆ-ից, Եվրոպայից և այլ տեղերից հանգստության կոչերին։ Նա ասել է, որ «Գազայում ահաբեկչական կազմակերպությունները հատել են կարմիր գիծը և Երուսաղեմի մատույցներում հրթիռներով հարձակվել մեզ վրա»։ «Ով էլ որ հարձակվի մեզ վրա, ծանր գին կվճարի», - նշել է Իսրայելի վարչապետը:

Երեքշաբթի օրը վաղ հրապարակված հայտարարության մեջ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեն նշել է, որ հրթիռային հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցնի «ահաբեկչության և ագրեսիայի բոլոր տեսարանները Երուսաղեմում և Ալ-Աքսա մզկիթում»:

Երկուշաբթի օրվա անկարգությունների ժամանակ իսրայելական ոստիկանությունը արցունքաբեր գազ, խլացնող նռնակներ և ռետինե փամփուշտներ էր կիրառել համալիրում քար նետող պաղեստինցիների հետ բախումների ժամանակ: Հետագա առճակատումից խուսափելու ակնհայտ փորձ կատարելով՝ իսրայելական իշխանությունները փոխել էին ծայրահեղ ազգայնական հրեաների նախատեսված երթուղին դեպի Հին քաղաքի մահմեդական թաղամաս: Երթի մասնակիցներին հանձնարարվել էր շարժվել այլ ճանապարհով` շրջանցելով դեպի Արևմտյան պատ (Լացի պատ, հրեաների ամենասուրբ աղոթավայրը) տանող մահմեդական թաղամասը։ Իսրայելցիները նշում էին Երուսաղեմի օրը. որը հիշատակվում է Իսրայելի կողմից Հորդանանից Արևելյան Երուսաղեմի գրավումը 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում: