Եղանակային անբարենպաստ պայմանները մարդկային զոհերի պատճառ՝ Իսպանիայում

Եղանակային անբարենպաստ պայմանները մարդկային զոհերի պատճառ՝ Իսպանիայում

Իսպանիայում ցուրտ ճակատի անցումը պատճառ է դարձել մարդկային զոհերի։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մահացածների թիվը հասել է տասներեքի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ցրտահարությունից մահվան վերջին դեպքը գրանցվել է Տարագոնա նահանգում։ Մահացածը եղել է հիսնամյա տղամարդ, ով ձուկ է որսացել լեռնային լճերից մեկի ափին։