Այսօր սրանց ժանիքներից հազիվ եմ ազատել մոտ 70 տարեկան տատիկի

Այսօր սրանց ժանիքներից հազիվ եմ ազատել մոտ 70 տարեկան տատիկի

Ալեքս Թովմասյան ֆեյսբուքյան օգտատերը, ով անվտանգության աշխատակից է, իր էջում գրում է՝

«Այսօր սրանց ժանիքներից հազիվ եմ ազատել մոտ 70 տարեկան տատիկի։ Հարգելի պատկան մարմիններ կամ զբաղվեք վերացնելու հարցերով, կամ սկսենք զենքերով ման գալ։ Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մոտակայքում չլինեի ես կամ տատիկի փոխարեն դպրոցից տուն գնացող փոքրիկ լիներ։ Սուտի կենդանասերներ հանկարծ չգրեք, թե կարելի է ստերջացնել և այլ նման հեքիաթներ։ Սրանք ձեր իմացած փափլիկ շունիկները չեն։ Սրանք աղբամաններից սնվող, տարբեր վիրուս ու հիվանդություն կրող, մարդաբոյ գազաններ են»։