Էդ մասին հարցրեք իրեն․ Կենտրոնի նախկին փոխթաղապետը` թե ինչու Կենտրոնի նոր թաղապետը որոշեց իր հետ չաշխատել

Էդ մասին հարցրեք իրեն․ Կենտրոնի նախկին փոխթաղապետը` թե ինչու Կենտրոնի նոր թաղապետը որոշեց իր հետ չաշխատել

Տեղեկացրել էինք, որ մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետի պաշտոնում  Ավետ Պողոսյանի նշանակման թանաքը դեռ չչորացած՝ «նորընտիրն» ազատվել է նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի կադրերից, մասնավորապես, աշխատակազմի ղեկավարից եւ երկու փոխթաղապետերից, որոնցից Ձոնիկ Մարգարյանը նաեւ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները։

Մենք տեղեկություն ունեինք, որ Ձոնիկ Մարգարյանն արձակուրդի մեջ է։ Հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Էդ մասին հարցրեք Կենտրոն վարչական շրջանի կադրային գործի վարողին»։

Այնուամենայնիվ, Ձոնիկ Մարգարյանը մի հարց մեկնաբանեց, երբ հարցրինք` ունի՞ բացատրություն, թե ինչու իրենից ազատվեցին։

«Չէ, չեն ազատվել, դա օրենքի տրամաբանության մեջ է։ Երբ վարչական շրջանի ղեկավարը նշանակվում է, նա մեկ ամսվա ընթացքում կարող է իր տեղակալների հետ կամ շարունակել աշխատել, կամ դադարեցնել»։

Ձոնիկ Մարգարյանն էլ չցանկացավ շարունակել, երբ հարցրեցինք, թե խնդիրն էլ, այո, այդ է, որ չեն ցանկացել։ Ճանաչո՞ւմ էր իրեն, որ եկել-չէր եկել, չցանկացավ աշխատել։ Ձոնիկ Մարգարյանը նորից ասաց․ «Իրեն հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում, չէ, չէր ճանաչում, ես էլ իրեն չեմ ճանաչում, էդքանը կարող եմ ասել»։

Հարցին էլ, թե վիրավորվա՞ծ է, Ձոնիկ Մարգարյանը պատասխանեց՝ ես կյանքում որևէ մեկից չեմ նեղանում։