Ի՞նչ ծրագիր է ներդրվելու ԱԱԾ-ում
Գրել էինք, որ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը Փաշինյանի բացակայության պայմաննրում վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փաշինյանը, հիշեցնենք, Հունգարիայում է: Նիստի օրակարգում 40 հարց է, որից 37-ը չի զեկուցվում:
Կառավարությունը քիչ առաջ որոշում ընդունեց, որի համաձայն, ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի ազգային անվտանգության ծառայությունում։ Ծրագիրը մինչ այժմ վերաբերում էր միայն ՀՀ ՊՆ համակարգում պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներին։ «Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության»,-ասված է որոշման մեջ։
Կարծիքներ