Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք եւ լկտիություն դրսեւորելու

Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք եւ լկտիություն դրսեւորելու

Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Նրանք համարում են, որ դրանով «երկիրն են փրկում» կամ նոր պատերազմ կանխում։ Ի դեպ, դա հանրության որոշ շրջանակներ ընդունելի են համարում, սա է ողջ դժբախտությունը։

Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք եւ լկտիություն դրսեւորելու, իհարկե, մենք բոլորս։

Սրանց հետ դեռ որոշ ուժեր էլ հանդիպում են, բանակցում, օրակարգ քննարկում։ Այս ամենով միայն սրանց քաղաքական կյանքն է երկարեցվում։

Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է, հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու եւ իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։