Գյումրիի քաղաքապետը Երեւան չի եկել

Գյումրիի քաղաքապետը Երեւան չի եկել

Երեկ մեր նյութերից մեկում հիշատակված էր, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես եկել է Երեւան՝ մասնակցելու իշխանական հանրահավաքին։

Այսօր Գյումրիի քաղաքապետարանից հերքման տեքստ ենք ստացել․ «Ի պատասխան ձեր հրապարակման․ Ձեր աղբյուրի փոխանցած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Գյումրու քաղաքապետը եղել է Գյումրիում, իր աշխատավայրում, բնականաբար, Երևանում լինել չէր կարող»: