Նախկին փոխնախարարը ազատ կարձակվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու

Նախկին փոխնախարարը ազատ կարձակվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Նշենք, որ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը դատարանին միջնորդեց փոխել Լոռեցյանի կալանքը 2 միլիոն դրամ գրավով:

Դատախազը առարկեց, նշելով, թե տեղի է ունենում իրավունքի ակնհայտ չարաշահում և դատարանը պետք է մերժի միջնորդությունը:

Դատարանը հեռացավ որոշում կայացնելու:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության ու դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։