Որ հիմա գերու կարգավիճակում ենք, էդ նշանակում ա, որ խաղաղության մե՞ջ ենք

Որ հիմա գերու կարգավիճակում ենք, էդ նշանակում ա, որ խաղաղության մե՞ջ ենք

Ազատության հրապարակում է նաև բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը խոսում եւ քննադատում էր Փաշինյանի իշխանությանն այն ժամանակ, երբ բոլորը լռում էին ու գովերգում:

- Դուք մշտապես աչքի եք ընկնում Ձեր ակտիվությամբ: Գործող իշխանությունների դեմ Դուք վաղուցվանից եք պայքարում, հիմա էլ հրապարակում եք: Ձեր կարծիքով` այս պայքարն արդյունք կտա՞:

- Էլ բան չեմ կարողանում կարծել: Ինձանից լավ շատերն են խոսում: Հիմա խոսելու ժամանակն անցել ա, գործելու ժամանակն ա:

- Շատերը կարծում են, որ գործող իշխանություններին հեռացնելու հարցում փողոցային պայքարն արդյունավետ լինել չի կարող, շատերն էլ պնդում են, թե փողոցով եկածին պետք է փողոցով հեռացնել:

- Ես կարծում եմ, որ եթե սև ու սպիտակի բաժանումն ազգի մեջ վերանա, համախմբվենք, արդեն ինքն ուզի-չուզի` կփախնի: Հիշո՞ւմ եք ստորագրելու ժամանակ փախել, մտել էր բունկեր: Հիմա էլ, եթե տեսնի ազգը համախմբվել ա, իրա կռիսների հետ միասին` որպես նավապետ փախնելու ա: Դեռ կարողանում ա ազգը պառակտել:

- Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում խաղաղության դարաշրջանի մասին: Ձեր պատկերացմամբ` ի՞նչ ասել է խաղաղության դարաշրջան:

- Մի իմաստուն մարդ ինձ մի բանաստեղծություն ա նվիրել, էսպիսի տող կա. «Ես խաղաղություն չեմ սիրել երբեք, խեղճ ու թույլերի քարոզն է դա սին»: Էնպես որ խաղաղությունը չեմ հասկանում էդ որն ա, որ հիմա գերու կարգավիճակում ենք, էդ նշանակում ա որ խաղաղության մե՞ջ ենք: Ավելի լավ ա գերին մեռնի, քան ապրի:

- Կարծո՞ւմ եք` մենք գերության մե՞ջ ենք:

- Միանշանակ, էսօրվա իշխանավորների, «մուսռ» ոստիկանների պատճառով: Մեր երկիրը չենք կարողանում ազատագրել:

- Ադրբեջանի նախագահը նշում է, որ մենք չպետք է բանակ ունենաք, իսկ Հայաստանի վարչապետը պնդեց, որ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

- Դրա համար էլ ասում եմ` գերի ենք, թուրքն ա մեր ղեկավարին կարգադրում: Եթե մեր երկրի ղեկավարը նամուս ունենա, Ալիևը սենց քմծիծաղով չի խոսի սրա մասին, ինքն էլ նստում նրա հետ բան ա քննարկում: Եթե սա թասիբ ունենար, իրեն ծաղրելու համար մի հատ սիլլա կտար: Իրան հարգող մարդը սենց չէր վարվի:

- Բայց Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե Արցախն իր չէ, որ հանձնի ինչ-որ մեկին:

- Դեռ, որ նոր իշխանության էր գալիս, հրապարակում հայտարարեց, որ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու ես Արցախի մասին ոչ մի հայտարարություն չեմ անելու: Էսքանից հետո բունկերում նստած մեզ կապիտուլյացիայի ա ենթարկում: Նրա ոչ մի խոսքին հավատալ պետք չէ: Տղամարդու խոսքը բերանից ա հելնում ոչ թե մարմնի այլ մասից: Սրա բերանը մարմնի այլ մաս ա, ինչ ասես արտահայտում ա լեզվով: Նրա խոսքը ոչ մի արժանիք չունի, որ մենք ուշադրություն դարձնենք:

- Վստահո՞ւմ եք հրապարակում հավաքված ընդդիմադիրներին:

- Ես հրաման տվող չեմ, ես հրաման կատարող եմ: