Ղազախստանում կսկսեն աստիճանաբար թուլացնել հակակորոնավիրուսային կարանտինը

Ղազախստանում կսկսեն աստիճանաբար թուլացնել հակակորոնավիրուսային կարանտինը

Կորոնավիրուսի դեմ պայքարի պետական հանձնաժողովը օգոստոսի 17-ից սկսած աստիճանաբար սկսելու է թուլացնել երկրում հայտարարված հակակորոնավիրուսային կարանտինը։ Այս մասին հայտնում է այդ երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ կարանտինային միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կայունացնել համաճարակային իրադրությունը եւ նկատելիորեն նվազեցնել բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը։

Հիվանդության աճի ամենօրյա ցուցանիշը նվազում է՝ 4 տոկոսից մինչեւ 0,5 տոկոսի սահմաններում։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 76 տոկոս, հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը կազմում է 26 տոկոս։ Փուլային մեղմացման ընթացքում կվերսկսվի առեւտրային եւ ժամանցային կենտրոնների, գեղեցկության սրահների եւ ատրակցիոնների աշխատանքը, եթե դա բաց երկնքի տակ է։