Կոնսերվատորիայի ռեկտորը դատարանում պարտվել է

Երկու տարի առաջ` 2021 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թանգարանի վարիչ Նանա Մարգարյանն անակնկալ կերպով հեռացվեց աշխատանքից, իր պնդմամբ` անմարդկային ու գռեհիկ ձևով կոտրեցին իր աշխատասենյակի դռան կողպեքը և իրեն առանց որևէ հիմնավոր պատճառի հեռացրին աշխատանքից:
Մարգարյանի խոսքով` պատճառն այն է, որ ինքը ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի «կռուգից» չէ և չի հարում նրա գաղափարներին, նաև չի մասնակցել 2018-ի հեղափոխությանը, ինչը Կոնսերվատորիայում որոշ շրջանակների մոտ վրոդովմունք էր առաջացրել: Նանա Մարգարյանի խոսքով` իրեն ապօրինաբար աշխատանքից հեռացնելու կապակցությամբ դեռ 2 տարի առաջ դատարան է դիմել` իր աշխատանքը վերականգնելու և իրեն փոխհատուցելու պահանջով: Շուրջ երկու տարի տևած դատական պրցեսն ավարտվել է հայցվոր Մարգարյանի հաղթանակով: Դատարանը վճռել է վերականգնել վերջինիս աշխատանքը.
«Սա այն դեպքում, երբ անգամ փաստաբան վարձելու հնարավորություն չունեմ, որևէ աշխատանք չունեմ, փոխարենն ունեմ ծեր, թոշակառու հայր: Չնայած նրան, որ դատարանն արդար որոշում է կայացրել, Կոնսերվատորիայի ռեկտորը չի ցանկանում վերականգնել իմ հաստիքը, գնացի բուհ, որպեսզի դիմում գրեմ, ինձ մերժեցին, նշելով, որ դատարանի վճիռը պատրաստվում են բողոքարկել, որովհետև ես իրենց «կռուգից» չեմ և չեմ հարում իրենց գաղափարներին, չեմ մասնակցել 2018-ի հեղափոխությանը: Ինձ աշխատանքից ապօրինաբար էին ազատել, որովհետև ես ունեմ իմ հայացքները, չեմ տրվում որևէ հոսանքի ազդեցությանը: Դատավոր Արթուր Ստեփանյանը բավականին արդարամիտ դատավոր է, կայացրել է արդար որոշում: Վերջերս գնացել էի Կոնսերվատորիա, բուհը քանդվում է, իսկ այնտեղ ինձ նման հնաբնակները խանգարում են ոմանց», - նշում է Նանա Մարգարյանը:
Կարծիքներ