Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել եւս 11 ընտրատեղամասի արդյունքները

Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել եւս 11 ընտրատեղամասի արդյունքները

Ադրբեջանի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել եւս տասնմեկ տեղամասում փետրվարի 9-ին տեղի ունեցած աարտահերթ պառլամենտական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Report-ը, վկայակոչելով ԿԸՀ անդամ Տոֆիկ Հասանովի հայտարարությունն այս առնչությամբ։ Նշված տեղամասերում նկատվել է արհեստականորեն ձայների ավելացում հօգուտ ընտրված թեկնածուների։ Նշենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ն գրեթե ամեն օր նման որոշումներ է կայացնում, չկարոանալով կոծկել խայտառակ խախտումները։