«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը

«Երկիր Ծիրանի»  կուսակցության հայտարարությունը

Աղետից դեպի կայունություն` ժամանակավոր կառավարության օրակարգի պահանջով, 5 դեկտեմբերի, 2020 թվական, ժամը 15:00՝ «Ազատության» հրապարակ 

Նիկոլ Փաշինյան ու Աննա Հակոբյան զույգի և մի քանի տասնյակ հայ բարձրաստիճան պաշտոնյաների հանցակցությամբ կրկին մեզ՝ հայերիս, հայրենազրկեցին:

Մենք կորցրել ենք արդի Հայկական պետականության շուրջ 25% տարածքը և գրեթե 5000 մարտիկ: Ունենք բազմաթիվ անհայտ կորածներ և գերիներ, հազարավոր հաշվանդամներ և թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում հայրենակիցների դիեր: 

Թշնամին հրոսակախմբերով վխտում է մեր գյուղերի և քաղաքների մատույցներում, իր նախաձեռնությամբ և մեր թողտվությամբ գծում է նոր քաղաքական քարտեզ, իսկ լրտեսները և դավաճանները մեր պետական համակրգում դեռ շարունակում են իրենց կործանարար գործը: 

Պատերազմը չի ավարտվել։ Մենք գտնվում ենք ժամանակավոր զինադադարի փուլում: Հայաստանը կանգնած է լայնածավալ պատերազմի առջև: Չի բացառվում, որ այն կկրի համաշխարhային բնույթ: Մեր տարածաշրջանում` Կովկասյան ճակատում, բախվում և համադրվում են տարբեր գերտերությունների շահեր: 

Այս ժամանակավոր զինադադարի պայմաններում հանրային (պետական) կառավարումը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքական պատասխանատուները չցանկանալով լուծել ճգնաժամը` հրաժարական չտալով, առաջացրել են բնական քաղաքական օրակարգ` իրենց հեռացումը պարտադրելու պահանջով: 

Ափսոսում ենք, որ բացի 17 քաղաքական կուսակցություններից և նրանց միացած անհատներից, ներկայիս ճգնաժամը հաղթահարելուն ուղղված օրակարգ ներկայացնող այլ ձևաչափով խմբեր, որոնք կփորձեն նույնպես իրական լուծումները առաջարկել՝ չկան։ 

17 քաղաքական կուսակցություններից և նրանց միացած անհատների կողմից առաջարկվող Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերևս լավագույնն է անցումային կառավարության համար, որը պետք է գործի մեկ տարի:

Հույս ունենանք, որ այս մեկ տարին իրապես կծառայի իր նպատակին: Անցյալին կտրվի համարժեք քաղաքական գնահատական և կստեղծվեն պայմաններ մրցունակ քաղաքական ինստիտուտների գործունեության համար, ինչն էլ մեզ կմոտեցնի ազատ, անկախ և միացյալ Հայոց պետականություն ունենալուն:

 «Երկիր Ծիրանի» կուսակցություն
 4 դեկտեմբերի, 2020թ.