Կորոնավիրուսային հիվանդության ծագումնաբանությունը հետազոտող նոր փորձագիտական խումբ է կազմվել․ ԱՀԿ

Կորոնավիրուսային հիվանդության ծագումնաբանությունը հետազոտող նոր փորձագիտական խումբ է կազմվել․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաքագրել է տարբեր ոլորտների քսանվեց հեղինակավոր փորձագետների, որոնք զբաղվելու են նոր պաթոգենների ծագումնաբանության հետազոտությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀԿ-ն։

Ընդ որում, ինչպես տեղեկանում ենք հայտարարությունից, ավելի քան 700 թեկնածու է հայտ ներկայացրել, որոնցից ընտրվել է քսանվեցը։ Մասնագետները հիմնականում ներկայացնում են հետեւյալ գիտաճյուղերը՝ համաճարակաբանություն, անասնաբուժություն, բնապահպանություն, կլինիկական բժշկություն, վիրուսոլոգիա, գենոմիկա, մոլեկուլյար համաճարակաբանություն, մոլեկուլյար կենսաբանություն, ընդհանուր կենսաբանություն, սննդի անվտանգություն, կենսաանվտանգություն, կենսապաշտպանություն եւ հանրային առողջապահություն։

Այս փորձագիտական խումբը խորհրդատվություն է տրամադրելու ԱՀԿ-ին, նոր պաթոգենների ծագումնաբանության հետ կապված, որոնք ունեն համաճարակային եւ պանդեմիական պոտենցիալ, ներառյալ նաեւ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունը։