Աբովյանի ավագ դպրոցում նույնպես անցքերով քվեատուփեր են արձանագրվել 

Աբովյանի ավագ դպրոցում նույնպես անցքերով քվեատուփեր են արձանագրվել 

Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում, որը գործում է 29/16 ընտրատեղամասի ներքո, քվեատուփերի տակ նույնպես անցքեր են հայտնաբերվել։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Խայադթա» ֆեդերացիայի դիտորդ Ռաիսա Անտառանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ քվեատուփերի տակ անցքեր է արձանագրել։

Արձանագրումը կատարվել է ընտրատեղամասը բացելուց առաջ՝ 07:30-ի մոտակայքում։ Արձանագրումից հետո կպչուն ժապավենով անցքերը փակվել են։

Նաև ֆիքսվել  են ծալած քվեաթերթիկներ։

Դիտորդի տվյալներով՝ 09:30-ի դրությամբ 1489 ընտրողից 85-ը մասնակցել է քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այս դպրոցում ճգնաժամ էր հասունացել, երբ տնօրեն էր նշանակվել Քարմիլե Առաքելյանը, ով համարվում է շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմը։