«Հրապարակ». ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված է Արցախի ներքին գործերով. քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»

«Հրապարակ». ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված է Արցախի ներքին գործերով. քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»

Չնայած Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե ՀՀ իշխանությունները չեն խառնվում Արցախի ներքին գործերին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։

Մի քանի օր առաջ էլ հանդիպել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի զինակից Ալեքսանդր Քանանյանին, ով վերջերս հացադուլ էր անում Քարվաճառում։ Քայլը քաղաքական էր՝ ուղղված Արայիկ Հարությունյանի դեմ, ում անունը ՀԷԿ-աշինության հետ է կապվում։ Քանանյանը, ըստ մեր աղբյուրի, հանդիպումից հետո պարծեցել է, որ ներքաղաքական հարցեր են քննարկել, եւ իրենք ունեն Գրիգորյանի աջակցությունը։ Վերջինս հանդիպել է նաեւ Արցախի ԿԸՀ նախագահի հետ։ Այս անգամ եւս Դանիել Իոաննիսյանն ու «Թրանսփերենսին» Արցախում դիտորդություն կանեն։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով։ Բանն այն է, որ Արցախի ընտրությունները Փաշինյանի առաջնահերթություններից են։ Հենց այս գործառույթն էլ ամրապնդել է Գրիգորյանի դիրքն ԱԽՔ-ի պաշտոնում, որից զրկվելու վտանգավոր եզրագծին էր 2 տարի շարունակ։ Հիմա իշխանությունների քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»։