Իշխանությունը հանձնվել է Սերժ Սարգսյանից գործող վարչապետին՝ համապատասխան երաշխիքների դիմաց. Արմեն Բադալյան 

Իշխանությունը հանձնվել է Սերժ Սարգսյանից գործող վարչապետին՝ համապատասխան երաշխիքների դիմաց. Արմեն Բադալյան 

«Հրապարակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

-Պարո՛ն Բադալյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է ձեռնտու Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Արդյո՞ք ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը: 

 - Գիտեք ինչ, ասել ձեռնատու է կամ ձեռնատու չէ, մի քիչ պարզ մոտեցում է այդ հարցին: Բնականաբար, Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանում լինի կանխատեսելի իշխանություն, եւ Ռուսաստանին դաշնակից, իսկ գործող վարչապետը կանխատեսելի չի եւ ամեն վայրկյան իր իշխանությունը պահելու համար կարող է թեքվել դեպքի արեւմուտք: Այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ ձեռնտու չի: Հասկանալի է, որ գործող վարչապետը ամեն փաստաթուղթ, ինչ Ռուսաստանը առաջարկում է, ստորագրում է, բայց դա չի նշանակում, որ այսօր Ռուսաստանի շահերը սպասարկում է, միշտ այդպես է լինելու: Միշտ այդպես չի լինելու,որովհետեւ դեռ չգիտենք, թե Բայդենը ինչ քաղաքականություն կիրականացնի, եւ որ ժամանակահատվածում: Բայց, որ Բայդենը հայտարարել է, որ Ամերիկան վերադառնում է՝ դա տեսանելի է:   Կարող է վերադառանալ նաեւ Անդրկովկասը, իսկ այդ դեպքում ինչպե՞ս կպահի իրեն Հայաստանի վարչապետը: Այ սրա համար Ռուսաստանին ձեռնտու չի,  դա չի նշանակում, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի նրան տապալելու համար:
Ինչ վերաբերվում է ինքնիշխանությանը, հասկանալի է, որ Արցախում ինքնիշխանությունից ոչինչ չի մնացել: Հայաստանի իշխանություննների կողմից վարած քաղաքականության արդյունքում, կապիտուլյացիայից հետո Ղարաբաղում ինչ-որ մնացել է, այդ կռճոններն էլ անցել է Ռուսաստանի հակողության տակ է: Հայաստանի ինքնիշխանությունը այսօր գտնվում է ամենացածր մակարդակի վրա, որովհետեւ շատ հարցեր հենց Ղարաբաղի եւ Սյունիքի սահմանների հետ կապված որոշում են ադրբեջանցիները, տեղի գյուղապետերը եւ ռուս սահմանապահները: Սա լավագույն ապացույցն է, որ Հայաստանը չունի ինքնիշխանություն եւ ոչ մի բանով այլեւ աչքի չի ընկնում, միայն մի խնդիր է լուծում Հայաստանի վարչապետը՝ մնալ վարչապետի պաշտոնում: 

-Արդյո՞ք ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ կստանա: Ադրբեջանում բողոքի ցույցեր են կազմակերպում այս ուղղությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Արցախում պետական լեզուն իհարկե՝  հայերենն է: Հիմա ցանկանում են ընդունել օրենքի նախագիծ, որ ռուսաց լեզուն դառնա աշխատանքային լեզու, որովհետեւ չեն կարող երկրորդ պետական լեզու ընդունել: Դրա համար պետք է հանրաքվե անցկացնել, սահմանադրությամբ պետք է փոխվի: Իսկ եթե կարելի է հանրաքվե անցկացնել, կարելի է անցկացել նաեւ նախագահի արտահերթ ընտրություններ, ինչին գործող նախագահն այդքան էլ համաձայն չի: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից բողոքներին, այո՝ իրենք բողոքում են, բայց բողոքից բացի ուրիշ որեւէ գործողություն չեն իրականացնելու,որովհետեւ իրենց խնդիրները այս պահի դրությամբ լուծվել են, հիմա իրենց համար շատ ավելի կարեւոր է ճանապարհը կառուցել՝  Ֆիզուլիից դեպի Շուշի եւ բնակեցնել այդ հարավային տարածքները, իսկ Ղարաբաղի մնացած տարածքների մասին հետո կմտածեն: 

-Սերժ Սարգսյանի այս օրերի ակտիվացումից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել: 

-Ոչ մի, որովհետեւ ինքը ոչ թե ակտիվացավ, այլ հարցազրույց տվեց, ընդամենը ֆիքսեց, որ ինքը տարանջատվում է գործող վարչապետից, որովհետեւ հասկանալի է՝ շատ կասկածներ կան այն իրադարձությունների վերաբերյալ, որ տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Կասկածները այն էին, որ ոչ թե ինքնաբուխ,ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, այլ շատ լավ ծրագրավորված եւ փոխհամաձայնեցված իշխանության հանձնում: Եվ ընդամենը 3-րդ նախագահը ցանկացավ տարանջատվել վարչապետից, փարատելու այդ կասկածները եւ հայտարարեց, որ իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանին: Այդպիսի բան չկա, իրականում դա իրեն չհաջողվեց: Էնպես որ, նա իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին եւ դա չի եղել բռնի հանձնում, եղել է փոխադարձ պայմանավորվածություն,թատերականացված ներկայացմամբ՝ իշխանությունը հանձնվել է 3-րդ նախագահից գործող վարչապետին համապատասխան երաշխիքների դիմաց:  Երաշխիքներն այն են, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը եւ ընտանիքի անդամները չեն տուժի: Մենք տեսանք, որ 2-րդ նախագահը տուժեց 1.5 տարի, իսկ Սերժ Սարգսյանը հանգիստ զբոսնում է:

-Ընդդիմության կողմից արվող կոչերը՝ մասնակցել հանրահավաքներին, որքանով կարող են հանրությանը տրամադրել փողոց դուրս գալուն: Ի՞նչ ակնկալիքներ կլինեն ընդդիմության վաղվա հանրահավաքից:

-Ճիշտն ասած, չեմ կարող ասել ինչ ակնկալիքներ կարող են լինել, բայց կարող եմ ասել, որ ոչ մի հանրահավաք ինքնանպատակ չի: Եթե հանրահավաք ես իրականացնում, որպես քաղաքական տեխնոլոգիա, իր նպատակը պետք է ունենա, ոչ թե եկեք 100 հազար մարդ: Ասենք, 100 հազար մարդ եկան հանրահավաքի, հետո ի՞նչ: Պետք է հստակ հասկանալի լինի, որ դրանից հետո ինչ-որ գործողություն է սկսվում, որի նպատակը սա է: Արդյո՞ք հանրահավաքով ամեն ինչ կվերջանա, իմաստը հանրահավա՞քն է, թե՞ որոշ գործողություններ են, որի մեկնարկը հանրահավանք է լինելու, այս հարցերը դեռեւս պատասխաններ չունեն: