Հրազենային վնասվածքով մահացած են գտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին

Հրազենային վնասվածքով մահացած են գտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին
Գեորգի Կուտոյան

Մեր տեղեկություններով՝ ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը: 

Նա, հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանի հրամանով:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կուտոյանի դին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են հրազենային վիրավորումով:

Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ այս պահին ոստիկաններն այնտեղ աշխատանքներ են իրականացնում: Նշենք, որ նրա դիակի կողքին հայտնաբերվել է իր անձնական զենքը, իսկ կրակոցն էլ արձակվել է բերանից, ինչը նշանակում է, որ Կուտոյանն, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել։