ԱՄՆ-ում կորոնավիրուսից հնարավոր է մինչեւ 200 հազար մահացության դեպք․ Սպիտակ տան կանխատեսումը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից հնարավոր է մինչեւ 200 հազար մահացության դեպք․ Սպիտակ տան կանխատեսումը

Միացյալ Նահանգներում հնարավոր է կորոնավիրուսային ինֆեկցիայից մինչեւ 200 հազար մահացության դեպք լինի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կոորդինատոր Դեբորա Բրիքսը։

Նա մանրամասնել է, որ իր կանխատեսման համար հիմնականում հիմք է ընդունել այն տվյալները, որոնք ստացել է Նյու-Յորքի իշխանություններից։ Վերջին տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներում կա 181 հազար կորոնավիրուսով հիվանդ մարդ։ Մահացել է 3774-ը, ընդ որում՝ 770 մարդ մահացել է մեկ օրում։