Նիկոլ Փաշինյանը Գրանդ-Պարկում ելույթ է ունեցել մոտ 10 հազար մարդու առջեւ․ DailyNews.com

Նիկոլ Փաշինյանը Գրանդ-Պարկում ելույթ է ունեցել մոտ 10 հազար մարդու առջեւ․ DailyNews.com

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 22-ին, Լոս-Անջելեսի Գրանդ Պարկում ելույթ է ունեցել մոտ 10 հազար մարդու առջեւ։ Ցույցը նվիրված է եղել նրա՝ ԱՄՆ կատարած առաջին այցին։ Այս մասին հայտնում է DailyNews.com-ը։ Պարբերականը իր հոդվածում անդրադառնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը եւ Փաշինյանի իշխանության գալուն եւ նկատում է, որ Փաշինյանը հայտնի է որպես ժողովրդավարության նախակարապետ եւ հանդես է գալիս ազատ ընտրությունների եւ թափանցիկ կառավարության օգտին։

Տեղի հայ համայնքին իրենց ելույթով դիմել են նաեւ Պոլ Կրեկորյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, իսկ քաղաքապետ Էրիկ Գարսետին բարձր է գնահատել Փաշինյանին, հայտարարելով, որ Հայաստանում բաց ժողովրդավարության արեւոտ օր է բացվել։ Հանրահավաքի մասնակիցները եղել են հիմնականում Գլենդեյլից, Բըրբենքից, Փասադենայից եւ Սան-Ֆերնանդոյի հովտից։