ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը թողնելուց առաջ սալյու՞տ․․․

ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը թողնելուց առաջ սալյու՞տ․․․

 

Լրագրողները հիշում են  երևի, ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը ոնց էր հրաժարվում պատասխանել լրագրողների հարցին, թե 28 տարեկանում ինչպե՞ս է կուտակել հայտարարագրված միլիոնները։ Այն դեպքում, երբ ինքն էր ասում, որ կոռուպցիայի մեջ չի եղել և բիզնես չի ունեցել։ Ահա թե ինչ էր պատասխանում․ «Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել», «Ես հաշվետու չեմ»։

Այսօր դուք ո՞նց եք պատկերացնում, ԱԱԾ տնօրենի տեղակալ կամ գուցե մինչև երեկոյան ԱԱԾ տնօրեն՝ կարո՞ղ եք մեկին մեղադրել կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար, իսկ եթե նա էլ նույն պատասխանը տա, ինչ դուք էիք ասում, իրավաչափ չի՞ լինի․«Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել», «Ես հաշվետու չեմ»։

Իր տված պատասխանից էլ երևում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել այդ ոլորտից բացարձակ անտեղյակ մարդ։ Անձնական ինչ- ինչ հատկանիշները հիմք չեն, որ մարդուն պաշտոն տան։ Դրանով վատություն են անում առաջին հերթին հենց այդ մարդուն, ստիպելով բարձրացնել իր ուժին ոչ համապատասխան ծանրություն։

ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից ազատվելուց առաջ, տեղեկությունը ներսից է, Քյարամյանը եռամսյակային շքեղ պարգևատրում անելուց զատ,  ամսվա գերշքեղ պարգևատրությունն  էլ է բաշխել, դա սալյուտի նման մի բա՞ն էր, թե՞ «հաշվետու չի ասելու»։