Ինչ գաղտնի առաքելություն է իրականացնում Մասկը՝ Թրամփի վարչակազմում 

Ինչ գաղտնի առաքելություն է իրականացնում Մասկը՝ Թրամփի վարչակազմում 

Միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկը, ով նաեւ ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետությունը հսկող դեպարտամենտը, հանդիսանում է նախագահ Դոնալդ Թրամփի «պաշտպանիչ վահանը»։ Նա իր վրա է վերցնում նախագահ Թրամփին ուղղված քննադատությունների մեծ մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան Ջոն Բոլթոնը՝ The Sun-ի հետ զրույցում։ Բոլթոնը նկատել է, որ Մասկը կարող է օգտվել այդ դերակատարությունից նաեւ ապագայում եւ պահանջել իր գինը՝ դրա դիմաց։

«Այսօր կարծիք կա, որ Մասկը առաջ է մղում Թրամփի օրակարգը։ Կա մի խոսք, որը շատ են կիրառվում այսօր Սպիտակ տանը՝ «Մասկը Թրամփի «պաշտպանիչ վահանն» է»։ Այսինքն թե՝ իր վրա է վերցնում ողջ քննադատությունը։ Թրամփը սակայն մի պահ կարող է գալ, որ հասկանալ, որ դրա դիմաց Մասկն իր գինն է ուզում։ Չեմ կարող ասել, թե խոսքն ինչի մասին կարող է գնալ, սակայն դա միայն գումարի մասին խոսակցություն չէ, որ լինելու է»,- մանրամասնել է Բոլթոնը։ Մասկի SpaceX ընկերությունն արդեն իսկ խոշոր պայմանագրեր ունի Պենտագոնի եւ NASA-ի հետ։ Թե այլ արտոնություններ ունենալու է Մասկը, կամ ոչ՝ Բոլթոնը որեւէ տեղեկություն չի հայտնել, հայտարարելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում։