Ով չի մտահոգվի նման արարքի համար․ Հրայր Թովմասյանի հայրը՝ ԱԱԾ ստուգման մասին

Ով չի մտահոգվի նման արարքի համար․ Հրայր Թովմասյանի հայրը՝ ԱԱԾ ստուգման մասին

ԱԱԾ աշխատակիցները գործողություներ են իրականացրել Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տանը։ Գործողությունների ավարտին ԱԱԾ աշխատողները հրաժարվեցին հարցերի պատասխանել, սակայն Թովմասյանի հայրը խոսեց՝ ասելով՝  

«Հարցրին՝ կռիշը երբ եք փոխել, ուրիշ բան չեն հարցրել, հարցնում էին՝ ոնց եք կառուցել, ինչ գումարով եք կառուցել»

Հարցին, թե Հրայր Թովմասյանից հարցրել են՝, պատասխանեց

«Չէ, չեն հարցրել ես էսօր ուղղակի սայթերով լսեցի, որ կանչել են անվտանգության կոմիտեի, ինձ և 2 աղջիներին։ Հարցրին, թե երբ է փոխվել տանիքը, էս այս բնակարանը պետական աշխատանքի ժամանակ ստացել եմ։ Մասնագետներ էին բերել, որ կռիշը ստուգեն, ասացի՝ կարող եք ստուգել, ես թույլ եմ տալիս, գրեցի, որ թույլ եմ տալիս, բայց չստորագրեցի, ուրի բան չեն ասել։ Մեզ ծանուցագիր են ուղարկել՝ ԱԱԾ ներկարայանալու»։

Թովմասյանի հայրը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում ինչի համար էին եկել, ասաց՝ 

«Բոլորդ էլ հասկանում եք՝ ինչն է պատճառը։ Հարցաքննություն չի եղել։ Տանիքը 12 տարի առաջ ենք վերանորոգել, բարեկամ մարդ է վերանորոգել, սա երևի առիթ էր , որ գան տեսնեն ինչ դղյակներ կան, երևի իրենց այդպես են ասել»։

Մտահոգվում է որդու համար Վարդան Թովմասյնաը․

« Ով չի ունենա մտահոգություն նման արարքի համար։ Ես Իր հետ չեմ խոսել»,- պատասխանեց նա։