Բրիտանական ամենաթանկ հուշադրամը վաճառվել է 1,3 միլիոն դոլար

Բրիտանական ամենաթանկ հուշադրամը վաճառվել է 1,3 միլիոն դոլար

Բրիտանական միապետ Էդուարդ 8-րդի դիմապատկերով հուշադրամը ԱՄՆ-ում վաճառվել է մեկ միլիոն ֆունտ ստեռլինգով, որը համարժեք է 1,3 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հուշադրամի անվանական արժեքը մեկ ֆունտ ստեռլինգ է եղել եւ վաճառվել է աճուրդային եղանակով, իր անվանական արժեքից մեկ միլիոն անգամ ավելի շուտ։ Գնորդը ցանկացել է մնալ անանուն։ Աշխարհում կա ընդամենը նման վեց հուշադրամ։ Հիշեցնենք, որ գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց Էդուարդ 8-րդը հրաժարվել է գահից՝ ամերիկացի միլիոնատիրուհի Վոլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու համար։