Պուտինն առաջարկել է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով անցկացնել

Պուտինն առաջարկել է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով անցկացնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է պետությունների ղեկավարներին գլոբալ խնդիրները քննարկելու համար գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ ԱԽ մշտական անդամների կազմով, որը ներառում է ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Իր առաջարկը Պուտինը հիմնավորել է այն տեսակետով, որ ժամանակակից աշխարհում առկա մարտահրավերներին հնարավոր է դիմագրավել միայն համատեղ ուժերով եւ միասնաբար։ Պուտինը նկատել է, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները առանձնահատուկ առաքելություն ունեն քաղաքակրթության պահպանման առումով։